Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:50 29-11-2023

ՀՀ նախագահը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հստակ դիրքորոշումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Ուրախ եմ Ձեզ նախագահական նստավայրում հյուրընկալելու համար և օգտվելով առիթից ցանկանում եմ երախտագիտության խոսքեր ուղղել Լիտվայի կառավարությանը հումանիտար օգնության համար: Լիտվայի հետ մեր հարաբերությունները աչքի են ընկնում ջերմությամբ ու բարեկամությամբ զարգացման մեծ ներուժ ունեն:

Բարձր եմ գնահատում նաև մեր երկրների օրենսդիր մարմինների ակտիվ ջանքերը միտված խորհրդարանական դիվանագիտության խթանմանը և այս համատեքստում, համոզված եմ՝ շատ հարցեր քննարկվում և լուծում են ստանում հենց միջխորհրդարանական հարաբերությունների արդյունքում»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ռայմունդաս Լոպատան շեշտել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ կարևոր է, որոշակի դեպքերում գործում է շատ արագ և արդյունավետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Լիտվայի սերտ փոխգործակցությունն ինչպես Եվրամիության, այնպես էլ երկկողմ հարթակներում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հստակ դիրքորոշումը, ինչը կարևոր նախապայման է ռեգիոնի բոլոր երկրների հետագա զարգացման համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական և հումանիտար խնդիրներին լուծման ուղղությունների և հնարավորությունների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի