Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 28-11-2023

Չկարեցանք քինալ մերոնց գերեզմանին, որ ասեինք`մամ, պապ, մունք քինում ենք Հայաստան. արցախցի

«Ես 89 թվականին Բաքվից եկալ եմ Ղարաբաղ, ամուսնացել եմ, 2 երեխա ունեցել։ Չորս պատերազմով ենք անցել, բայց ոչ մի անգամ դուրս չենք եկել մեր տներից։ Մենք 2020 թվականի պատերազմից հետո ռուսի հույսով ենք քացել Ղարաբաղ, բոլորս էլ գիտեինք ինչ վիճակ է, դժվար էր, բայց ինչ անինք»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված 61 -ամյա Անժելա Պետրոսյանը։

Սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ տիկին Անժելան աշխատանքի է եղել, գործընկերը լացելով եկել և ասել է, որ կռիվ է սկսվել, պատերազմ է։

«Հավաքվեցինք իրար գլուխ և գնացինք պադվալ, դրանից հետո քեցալ ենք խնամուս տուն»,- հիշում է տիկին Անժելան։

Կատարվածի հետ չեն համակերպվում, բայց ինչ-որ բան փոխել էլ չեն կարողանում։

«Դաժը չկարեցանք քինալ մերոնց գերեզմանին, որ ասեինք`մամ, պապ, մունք քինում ենք Հայաստան, անգամ չկարողացանք մի բուռ հող հետներս վերցնել»,-պատմում է արցախցի կինը։

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը