copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:34 28-11-2023

Իրանի ԱԳ նախարարը ՄՔԴ-ից պահանջում է դադարեցնել Գազայում Իսրայելի գործողությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նամակներ է ուղարկել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Պյոտր Հոֆմանսկիին և դատախազ Քարիմ Ահմադ Խանին։ Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, նամակներում Աբդոլլահիանը պահանջել է դադարեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հեռագրային ալիքում։

«Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նամակներ է ուղարկել ՄՔԴ նախագահին և դատախազին՝ ընդգծելով Գազայի հատվածում վերջին հանցագործությունների հետաքննությունն արագացնելու անհրաժեշտությունը։ Գազայի հատվածի բարբարոսական ռմբակոծումը և Իսրայելի ներխուժումն անկլավ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 14 հազար խաղաղ բնակիչ և վիրավորվել առնվազն 32 հազարը, ռազմական հանցագործությունների վառ օրինակներ են։ Դրանք պետք է համարվեն մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ցեղասպանության ակտեր»,- ասվում է նամակներում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում