copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:29 28-11-2023

Իրանը ՌԴ-ից կործանիչներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ է գնում

Իրանի պաշտպանության փոխնախարար Մահդի Ֆարահին հայտարարել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև վերջնական տեսքի են բերվել ռուսական արտադրության Սուխոյ Սու-35 կործանիչների, Մի-28 հարվածային ուղղաթիռների և Յակ-130 ռեակտիվ ինքնաթիռների՝ Իրանին մատակարարելու վերաբերյալ պայմանավորվածությունները։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Մահդի Ֆարահին հայտնել է, որ ծրագրերը վերջնական տեսքի են բերվել Սուխոյ Սու-35 կործանիչների, Մի-28 հարվածային ուղղաթիռների և Յակ-130 ռեակտիվ կործանիչների՝ Իրանի զինված ուժերի մարտական ստորաբաժանումներին միանալու համար: Նա ասել է, որ այդ երեք առաջադեմ ռազմական ինքնաթիռները միանշանակ կլինեն Իրանի տրամադրության տակ, և գործընթացը ներկայում ընթացքի մեջ է։

Իրանի պաշտպանության փոխնախարարը շեշտել է, որ Իրանն ունի քանակական առումով տարածաշրջանում ռազմական ուղղաթիռների ամենահզոր պարկը և մի քանի նախագծեր իրականացնելուց հետո արդիականացրել է ուղղաթիռների հնարավորությունները։

Նշվում է, որ Իրանն ու Ռուսաստանը խոշոր գործարքներ են կնքել՝ խթանելու իրենց տնտեսական, առևտրային, էներգետիկ և ռազմական համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում