copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 11:10 28-11-2023

Մոսկվայում 11-րդ հարկից ընկել են Անդրանիկ Ասոյանը և նրա կինը․ տեսանյութ

Մոսկվայում 11-րդ հարկից երկու հոգի ընկել են. Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ պատուհանից դուրս են ընկել Կիրովից կազմակերպված հանցավոր խմբի 54-ամյա նախկին ղեկավար Անդրանիկ Ասոյանը և նրա կինը՝ 34-ամյա Լյուդմիլա Իվանովան։

Ըստ ալիքի՝ ավելի քան 15 տարի առաջ Ասոյանը Կիրովում ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որը զբաղվում էր տեղի գործարարներից փողի շորթմամբ։ Բանդայի գործունեությունը դադարեցվել է 2008 թվականի դեկտեմբերին, և նրա ղեկավար Անդրանիկը կրկին դատապարտվել է և 8,5 տարով ուղարկվել ընդհանուր ռեժիմի գաղութ։

Նախկինում Ասոյանն ու Իվանովան սենյակ էին վարձել այս բնակարանում։ Հարևանները պատմել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց միջև վեճեր են լսել: Մոսկվայի դատախազությունը վերահսկում է բոլոր հանգամանքների պարզումը։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը