Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:33 27-11-2023

Երեխաներիս վերցրի, գնացինք նկուղ․ տանիքից բեկորներ էին թափվում. բռնի տեղահանված

Արցախցի Գրետա Իսայանը 25 տարեկան է, 2 երեխաների մայր է։ Տղան 3 տարեկան է, աղջիկը՝ 5 ամսական։ Արցախից բռնի տեղահանված երիտասարդ կինը ընտանիքի հետ Շիրակի մարզի Ախուրյան համայնք է տեղափոխվել։

Ընտանիքին ասել են`կա՛մ Սյունիքի, կա՛մ Շիրակի մարզում կարող են ապաստանել։ Արցախից դեռևս մնացած վախեր ունեին, հետևաբար ընտրել են այնպիսի բնակավայր, որը հնարավորինս հեռու կլինի սահմանից և սովորական դարձած կրակոցներից։

Գրետան չի դժգոհում, ասում է` հարմարվում ենք, միայն թե Շիրակի ցրտաշունչ ձմռանը սովոր չեն։

Oragir.News-ի հետ զրույցում Գրետան պատմում է. «Ամսի 19-ին ռումբի ձայներ լսեցինք, ես երեխաներիս վերցրի, գնացինք նկուղ։ Հետո սկեսուրս եկավ, բոլորս միասին մնացինք տանը, որ իրար հետ կապը չկորցնեինք։ Հետո տալս եկավ երեխաների հետ... Էդ գիշերը մնացինք տանը, ահավոր գիշեր էր, ռումբի ձայները պարզ լսվում էին։ Գիշերը ուժեղ ձայն եկավ, տանիքից բեկորներ էին թափվում, մեր վերևի տունը կպել էր, բախտներս բերեց, որ մեր տանը չէր կպել»,- պատմում է Գրետա Իսայանը։

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ