copy image url
Մամուլ Արտաքին 2 տարի առաջ - 12:15 27-11-2023

Վաշինգոնն Անկարայից պահանջում է պահպանել ՌԴ-ի և ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցները. Bloomberg

Բրիտանական Bloomberg լրատվական գործակալությունն իր աղբյուրներին հղումով հայտնում է.

ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության փոխնախարար Բրայան Նելսոնը կայցելի Անկարա, որպեսզի քննարկի Թուրքիայի կողմից Ռուսաստանի և ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցների պահպանման հարցը։ Անկարայում ամերիկացի պաշտոնյան կհանդիպի կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ և կխնդրի Անկարային հետևել ԱՄՆ պատժամիջոցներին։

Ամերիկյան կողմը նախազգուշացրել է թուրքական մի շարք ընկերությունների հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք կարող են խախտել իրենց կապերն արեւմտյան ֆինանսական համակարգի հետ։

Միևնույն ժամանակ Նելսոնի այցն ընդգծում է նոր խնդիրները, որոնք կանգնած են Թուրքիայի և ԱՄՆ առանց այդ էլ լարված հարաբերությունների առջև։ Թուրքական կառավարությունը ՀԱՄԱՍ-ը չի համարում ահաբեկչական կազմակերպություն, իսկ նախագահ Էրդողանը՝ վերջերս խումբն անվանել է կազմակերպություն, որը պայքարում է պաղեստինցի ժողովրդի ազատագրման համար։

Թուրքիան, սակայն, ցանկանում է նաև վերականգնել կապերն ԱՄՆ-ի հետ և ունենալ նախագահ Ջո Բայդենի աջակցությունը՝ F-16-ների գնման և իր ռազմածովային նավատորմի արդիականացման հարցում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ