copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:25 27-11-2023

Փաշինյանի քաղաքականության հետևանքով խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը. Աբխազիայի նախագահ

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել է հրաժարվել վրացամետ հռետորաբանությունից: Ինչպես փոխանցում է Sputnik լրատվական գործակալության աբխազական ծառայություն, այս մասին Բժանիան ասել է՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին հայտարարությանը։

Ասլան Բժանիան շեշտել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Աբխազիայի ինքնիշխանությանը հակասող փաստ է։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի ղեկավարությունն, արևմուտքի ազդեցության տակ, հայտարարություններ է անում, որոնք հակասում են Աբխազիայի Հանրապետության ընտրած ուղուն:

Աբխազիայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղցի հայերի համար, ովքեր իր վարած քաղաքականության արդյունքում բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային արտահոսքի ողբերգությանը։

«Ավելին, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքը եղել է հենց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը։

Հիմնվելով իրերի փաստացի վիճակի վրա՝ «միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը» ամենահարմար բնութագրերն են Աբխազիայի Հանրապետությանը, ժողովրդավարական պետության, որը վերահսկում է իր ողջ տարածքը, որի անկախությունը ճանաչված է Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից։

Մենք կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը արտաքին քաղաքականությունն իրականացնելիս հաշվի նստել փաստացի իրավիճակի հետ»,- եզրափակել է ինքնահռչակ պետության առաջնորդը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի