Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:00 27-11-2023

Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է բոլոր քաղաքական գործերը հասցնել մեղադրական դատավճռի  

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

«Խայտառակ դատական նիստ էր, այն իմաստով, որ դատարանը նույնիսկ առանց քննարկելու մերժեց մեր բոլոր միջնորդությունները։ Ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ուղիղ հրահանգավորում է տվել բոլոր քաղաքական գործերը հասցնել մեղադրական դատավճռի»,- այս մասին դատական նիստից հետո Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ թե՛ դատավորը, թե՛ դատախազը հրահանգներ ստանում են նույն տեղից, և ցանկացած գնով այդ հրահանգը արագացված տեմպով պետք է կատարեն․

«Ես միակ լույսի ճառագայթը տեսնում եմ նրանով, որ այնուամենայնիվ դատավորը հասկացավ, որ աբսուրդ կլինի, որ մենք հիմա հանդես գանք պատասխան ելույթներով, և ի տարբերություն պետական մեղադրողի դուք կարող եք ակնկալել, որ պաշտպանական կողմը շատ հիմնավոր պաշտպանական ելույթներով կանդրադառնա և կապացուցի հասարակությանը, որ տվյալ դեպքում փաստերը այն մեկնաբանությունը, որն անում է պետական մեղադրանքը բնականաբար անհիմն մեղադրանքներ են և այն խոսակցությունները, որոնք տեղի են ունեցել դրանց մեջ հանցակազմ չկա»։

Հիշեցնենք, որ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երեւան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող «Դալան» ռեստորանում, այնուհետեւ մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին նյութապես շահագրգռել է՝ ընդդիմության ցույցերին մասնակցելու և այլ իր հետ մասնակիցներ բերելու համար առաջարկելով 2 միլիոն դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ