copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:50 27-11-2023

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն վիճարկում է ՔՊ-ի պահանջով իր հաշիվներին կալանք դնելու դատարանի որոշումը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ՔՊ-ի ներկայացրած հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ քաղաքացիական գործով:

ՀԿ-ից հայտնում են, որ դատական նիստը տեղի է ունենալու այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի «Էրեբունի» նստավայրում (հասցեն՝ Խորենացի 162Ա):

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ՝ զրպարտչական համարելով «Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում» նյութը: Իշխող կուսակցությունը նաև հայցի ապահովման միջնորդություն է ներկայացրել դատարան, որի հիման վրա ՀԿ-ի հաշիվներին կալանք է դրվել:

Նոյեմբերի 27-ին կայանալիք դատական նիստով ՀԿ-ն վիճարկում է հենց հայցի ապահովման կիրառումը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել