copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:07 27-11-2023

ՀՀ պետական պարտքը 2023 թվականին աճել է 6․4 %-ով․ փոխնախարար

Պետական պարտքի առումով դրամային ու դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը 2023 թվականի ամիսների ընթացքում աճել է 6․4 %-ով։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի ընթացքում ասաց Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

Նա նշեց, որ պետական պարտքը աճել է համամասնորեն, քանի որ փոխարժեքը նախորդ տարվա համեմատ մեծ տատանում չի ունեցել։

«Կենտրոնական բանկի պարտքը նվազել է, իսկ կառավարության պարտքն աճել է մոտ 7%-ով։

Պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ նախորդ տարվա 4 տրլն 186․7 մլրդ դրամի դիմաց, կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 244 մլրդ դրամ, արտաքին պարտքը 2 տրլն 354 մլրդ դրամ, ներիքն պարտքը՝ 1 տրլն 890 մլրդ դրամ»,- ասաց փոխնախարարը։

Նա ընդգծեց, որ պարտքի կառավարման տեսանկյունից Հայաստանը գտնվում է ռիսկի ուղենիշների շրջանակներում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը