Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:01 26-11-2023

Եգիպտոսը ՀԱՄԱՍ-ից և Իսրայելից ստացել է ազատ արձակվող անձանց ցուցակները

Եգիպտոսը Իսրայելից և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումից ստացել է նոյեմբերի 26-ին ազատ արձակվելիք պատանդների և բանտարկյալների անուններով ցուցակներ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Արաբական Հանրապետության տեղեկատվական պետական ​​ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը։

«Եգիպտական ​​իշխանությունները կիրակի օրը ստացել են Գազայի հատվածում պատանդների ցուցակը, որում ներառված են 13 իսրայելցիներ», - ասել է Ռաշվանը։

Նրա խոսքով՝ Իսրայելն իր հերթին իսրայելական բանտերից կազատի 39 պաղեստինցիների։