Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:41 06-09-2022

Ադրբեջանը պատրաստվում է նոր սպառազինություն գնել Թուրքիայից և Իսրայելից

Տարածաշրջանում «խաղաղության ձգտող» Ադրբեջանը շարունակում է մեծ քանակությամբ նոր զենք գնել Թուրքիայից և Իսրայելից։

Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այդ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը հայտարարել է, որ Բաքվում անցկացվող ADEX ցուցահանդեսի շրջանակներում իրենք պատրաստվում են սպառազինության ձեռքբերման մասին նոր պայմանագրեր կնքել Անկարայի և Թել-Ավիվի հետ։