copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:52 26-11-2023

2024 թվականից Հայաստանում կներդրվի անձնական օգնականի ծառայությունը․ Զարուհի Բաթոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հանդիպել է «Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող անկախ կյանքի քաղաքականության ջատագովություն» ծրագրի և Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA) կազմակերպության մասնակիցների և ներկայացուցիչների հետ։

«Ծրագրի շրջանակում նոյեմբերի 21-23-ը Հայաստանում տեղի են ունեցել դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ 6 մարզերի 24 հաշմանդամություն ունեցող անձանց և մարզային իշխանությունների ներկայացուցիչների համար՝ նվիրված անկախ կյանքի և անձնական օգնականի ծառայություններին։

Միջազգային փորձագետները հայաստանյան գործընկերների հետ իրենց փորձն են կիսել, քննարկել անկախ կյանքի փիլիսոփայությունը և սկզբունքները։

2024 թվականից Հայաստանում կներդրվի անձնական օգնականի ծառայությունը, սակայն շարունակում է լուրջ խնդիր մնալ անկախ կյանքի ծառայության հարցը։ Քանի որ այս երկուսը միմյանց հետ սերտորեն կապված են, հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող կազակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնել վերջինիս ուղղությամբ քայլերի բացակայության առիթով։

Իրավապաշտպաններին տեղեկացրել եմ, որ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իմ առաջարկներում ներառել եմ անկախ կյանքի ծառայությունները մրցութային կարգով ՀԿ ոլորտին պատվիրակելու հարցը, որն առաջիկայում կքննարկվի նաև ԱԺ լիագումար նիստում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը