copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:16 25-11-2023

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 25-ի և 26-ի ցերեկը, 28-30-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ի գիշերը և առավոտյան, 27-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 27-ին կդիտվի նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ։



Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով։



Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ի և 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում կլինի տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 25-26-ին, 28-ին՝ 15-20 մ/վ, 27-ին՝ 20-25 մ/վ արագությամբ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը