Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:59 25-11-2023

Գազայում պահվող պատանդների հաջորդ խումբն ազատ կարձակվի նոյեմբերի 25-ին․ Բայդեն

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայի հատվածում պահվող պատանդների հաջորդ խումբը ազատ կարձակվի շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին։ Ինչպես տեղկացնում է The Guardian-ը, այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Պատանդների այսօրվա ազատ արձակումը գործընթացի միայն սկիզբն է. Մենք ակնկալում ենք, որ վաղը ավելի շատ պատանդներ կազատվեն, հետո վաղը և մյուս օրը»,- ասել է նա Գազայում պատանդառության իրավիճակի վերաբերյալ ելույթի ժամանակ։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ պատանդների ազատ արձակման վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ պայմանավորվածությունների իրականացումը լավ է ընթանում, սակայն սա գործընթացի միայն սկիզբն է։ Նա ասել է, որ տեսնում է Գազայի հատվածում մարտերի դադարը երկարացնելու «իրական հնարավորություն»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազայի հատվածում իսրայելցի պատանդների առաջին խումբը հանձնվել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին։

«ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված 13 իսրայելցի պատանդների խումբը հատել է Եգիպտոսի սահմանը», -հաստատել է The Times of Israel-ը:
Բացի այդ, Գազայի հատվածում ազատ արձակված 11 թաիլանդացի և ֆիլիպինցի պատանդների խումբն արդեն ժամանել է Իսրայել։

Սրան ի պատասխան Իսրայելի բանտային ծառայությունը հաստատել է, որ 39 պաղեստինցի կին և անչափահաս ազատ են արձակվել բանտերից և ժամանել են Բեյթունիա անցակետ:

Պատանդների և կալանավորների ազատ արձակումը տեղի է ունեցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքի շրջանակում:
Առաջին 13 իսրայելցի պատանդների ազատ արձակումից հետո իր առաջին հայտարարության մեջ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է. «Մենք այժմ ավարտել ենք մեր պատանդների առաջին խմբի՝ երեխաների, նրանց մայրերի և մյուս կանանց վերադարձը: Նրանցից յուրաքանչյուրը մի ամբողջ աշխարհ է: Բայց ես շեշտում եմ ձեզ՝ պատանդների ընտանիքներին, և ձեզ՝ Իսրայելի քաղաքացիներին՝ սա պատերազմի նպատակներից մեկն է, և մենք հանձնառու ենք հասնելու պատերազմի բոլոր նպատակներին»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի