copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:48 25-11-2023

Զախարովան նախազգուշացնում է՝ Մոլդովայի որոշումն անպատասխան չի մնա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոլդովայի միանալը ԵՄ-ի հակառուսաստանյան պատժամիջոցներին Մոսկվան դիտարկում է որպես Քիշնևի հերթական թշնամական քայլը, որն ամբողջությամբ ինտեգրվել է «կոլեկտիվ Արևմուտքի» հակառուսաստանյան արշավին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Զախարովան շեշտել է, որ այդ որոշման նպատակը ռուս-մոլդավական հարաբերությունների լիակատար ոչնչացումն է, որոնք պաշտոնական Քիշնևի մեղքով արդեն շատ անմխիթար վիճակում են։

«Մոլդովայի ղեկավարության նման ապակառուցողական ուղղությունը հազիվ թե համապատասխանում է երկրի բնակիչների շահերին, որոնք ճնշող մեծամասնությամբ բարեկամորեն են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ և շահագրգռված են բազմակողմ երկկողմ համագործակցության պահպանմամբ և զարգացմամբ։

Մոլդովական կողմի որոշումն անպատասխան չի մնա։ Ձեռնարկված միջոցառումների մասին լրացուցիչ կտեղեկացվի»- նշել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի