copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:07 24-11-2023

ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի կինոգործիչների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

Հուշագրի ստորագրմանը ներա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության անդամներ, կինոոլորտի ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է այս տարի նշվող Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերին և կինոոլորտում իրականացված կարևոր իրադարձություններին։ Նրա նշմամբ՝ սա ցույց է տալիս այն աշխատանքը, որն արվում է կինոոլորտի նվիրյալների կողմից, որպեսզի հայկական կինոն, անիմացիան զարգանան և լինեն հանրության կյանքի կարևոր մի մաս։

«Կինոն մեր պատմության վատ ու լավ օրերի ուղեկիցն է: Հիշելով տարբեր դրվագներ՝ կինոն դառնում է մեր զգացողությունները փոխանցելու, մեր սեփական պատմությունը միմյանց պատմելու պատկերային միջոց: Շատ կարևորում եմ այն նպատակները, որոնք դրված են համագործակցության հուշագրի հիմքում: Դրանք ուղղված են մեր կինոժառանգության ներկայացմանը, հայկական ֆիլմերի ցուցադրման հնարավորությունների ընդլայնմանը և դրա շրջանակում իրենց առաջին քայլերն անող երիտասարդներին խրախուսմանը: Այս համատեքստում մենք հրաշալի հաջողություններ ունենք: Օրերս էլ վավերագրական ֆիլմերի հեղինակավոր փառատոնում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է մրցանակի»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հուշագրով հնարավորություն է ընձեռվում առավել գործուն մասնակցություն ունենալու միջազգային կինոշուկաներում և տարբեր կինոհարթակներում, առանց որոնց հնարավոր չէ կինոյի զարգացումը:

Ժաննա Անդրեասյանը կարևորում է այն փաստը, որ հուշագիրը ստորագրվում է Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական տարում և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ, ինչը խորհրդանշական է․ «Մեզ հասած ժառանգությունը լավ իմաստով մեր պարտավորությունն է, մեր պատմությունը, որը, վստահ եմ, կշարունակենք նույնքան արժանավայել և բարձր պատասխանատվությամբ՝ փոխանցելով այն սերունդներին»:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են: Նա մեծ դրվատանքով է խոսել ոլորտում իրենց քայլերն անող երիտասարդների մասին՝ ընդգծելով, որ առկա իրավիճակում բարենպաստ պայմաններ կան նրանց առաջխաղացման և մասնագիտական կայացման համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հորդորել է երիտասարդներին լայնացնել մասնագիտական մտահորիզոնը, ստեղծագործական կարողությունների սահմանները, ինչպես նաև ակտիվացնել փոխգործակցությունն արտերկրի գործընկերների հետ՝ սովորել ու փորձով հարստացած վերադառնալ Հայաստան և արարել հայրենիքում:

Նշենք, որ համագործակցության հուշագրի նպատակն է ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության սերտ համագործակցությունը կինոոլորտում իրականացվող քաղաքականության բարելավման հարցում: Այն միտված է կինոհամայնքի, այդ թվում՝ կինոգիլդիաների մասնագիտական, փորձագիտական, խորհրդատվական կարծիքի ապահովմանը՝ նախարարության կողմից իրականացվող ծրագրերում, օրենսդրական նախաձեռնություններում: Հուշագիրը կնպաստի նաև կինոծրագրերի միջոցով նախարարության կրթական և մշակութային ռազմավարական ծրագրերի աջակցմանը, կինոյի միջոցով կրթական, մշակութային, ստեղծարար և նորարար ծրագրերի, նախագծերի իրագործմանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը