copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:26 24-11-2023

Եթե դու ի վիճակի չես այդ թուղթը ստորագրելու, ապա ինչո՞ւ ես բանակցում․ Նիկոլ Փաշինյան

2018 թվականի հեղափոխությունը եղավ՝ դրա համար այսօր Հայաստանի Հանրապետությունը դեռ ինքնիշխան անկախ պետություն լինելու շանս ունի։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին։

«Եթե հեղափոխությունը չլիներ, այդ շանսն էլ զրո էր լինելու։ Դրա ապացույցը 2013 թվականի իրադարձություններն են։

Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ Եվրամիության հետ բանակցեն փաստաթուղթ, որը ստորագրման պատրաստ լինի, և ստորագրման պահին պետության ինքնիշխանության մակարդակը ոտի տակ տան, գնան 5-6 տարվա բանակցած փաստաթուղթը շպրտեն մի կողմ և ասեն՝ չէ չենք կարող, չենք ստորագրելու։ Այո, պետությունը կարող է որոշել լինել Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է եվրաասոցացման համաձայնագիր կնքել։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ եթե դու ի վիճակի չես այդ թուղթը ստորագրելու, ապա ինչո՞ւ ես բանակցում։ Դրանից ավելի՞ մեծ պատիժ պետության հեղինակությանը։ Դրանից ավելի՞ անհարգալից վերաբերմունք պետության հանդեպ։ Դա այն բանի համար էր, որ անվտանգային մարտահրավերները հասցեագրվե՞ն։ Դա նրա համար էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը լավ տրամաբանությա՞մբ գնա։ Դրանից հետո ստացանք 2016 թվականի քառօրյա պատերազմը և բանակցային այն փաթեթը, որը, ըստ էության, լուծարել է Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2016 թվական օգոստոսին է տեղի ունեցել»,- շեշտեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը Ազգային ժողովի ամբիոնից։

«Ինքը ընտրվեց վարչապետ, և հայտարարվեց պատերազմ, և հետո հեղափոխություն եղավ։ Եվ եթե հեղափոխությունը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը անկախ լինելու շանս չէր ունենալու։ Հիմա այդ շանսը ունենք։ Շատ բարդ է, շատ դժվար է, շատ մեծ սպառնալիքներ կան, բայց մենք այդ շանսը ունենք»,- ընդգծեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել