copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:03 24-11-2023

Դժգոհ եմ․ վարչապետը ներողություն խնդրեց գերիներից

Գերիների խնդիրը կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես պետք է ափսոսանք հայտնեմ, որ այդ հումանիտար հարցն օգտագործվում է քաղաքական նպատակներով, ինչը, իմ կարծիքով, այնքան էլ տրամաբանական չէ», - նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ու հայտնում ճկունություն ցուցաբերել այս հարցում, աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի գերիները վերադառնան։

«Բանակցությունները մի ուղղությունն են, ընդ որում, մենք պատրաստակամություն ենք հայտնել, որ Հայաստանում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակենք մեր գերիների հետ բոլորը բոլորի դիամց սկզբունքով՝ հարցին տալով բացառապես հումանիտար բնույթ», - նշեց Փաշինյանը։

Աշխատանքը գերիների վերադարձի հարցով շարունակվում է. երկրորդ ուղղությունը իրավական ուղղությունն է։ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ, իրավական այլ ատյաններ։

«Այդ աշխատանքը բավարար համարվել չի կարող, քանի դեռ մեր գերեվարված եղբայրները չեն վերադարձել Հայաստան, մենք այդ ուղղությամբ շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել։ Ես դժգոհ եմ, որ չենք կարողանում մինչև այս պահը արդյունքներ արձանագրել, բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ներողություն խնդրեց գերիներից, նրանց հարազատներից, որ մինչև այս պահը ոչ մի հաջողություն չկա։

Վարչապետը հիշեցրեց, որ 2020 թվականից ի վեր՝ հարյուրից ավելի գերիներ են վերադարձել Հայաստան։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել