copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:18 24-11-2023

Հանձնարարել եմ ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության խնդիրը կարգավորվել հնարավորինս արագ․ Փաշինյան

Արցախից բռնի տեղահանված իրավաբանը, ով բնակություն է հաստատել Կապանում, երբ փորձել է տեղավորվել աշխատանքի, հասկացել է, որ չի կարողանում դատարանում աշխատանք գտնել, քանի որ չունի ՀՀ քաղաքացիություն, իսկ անձնագրի հարցի լուծումը պահանջում է 90 օր։

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիայնը նշեց, որ հանձնարարական է տվել, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիություն ստանալու խնդիրը կարգավորվի հնարավորինս արագ․ «Կարող ենք առանձնահատուկ վերաբերմունք դրսևորել այն տեղահանվածների նկատմամբ, ովքեր դիմել են հանրային ծառայության ոլորտում աշխատելու համար, որովհետև մյուս դեպքերում քաղաքացիությունը պարտադիր չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ կարգավորումը օրենքի սահմանում է, իսկ 90 օրը վերջնաժամկետն է և անձնագրի հարցը հնարավոր է լուծվի նաև ավելի սեղմ ժամկետում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել