copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:22 24-11-2023

Թուրքիան և Մեծ Բրիտանիան ամրապնդում են պաշտպանական փոխգործակցությունը

Թուրքիան և Մեծ Բրիտանիան ստորագրել են անվտանգության եւ պաշտպանության ոլորտում կապերի խորացման մասին ծրագիր՝ 40 Eurofighter ինքնաթիռ ձեռք բերելու՝ Անկարայի մտադրության ֆոնին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը նոյեմբերի 23-ին Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Կողմերը քննարկել են պաշտպանական և անվտանգության հարցեր, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում ընթացիկ համագործակցությունը։

ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը, ասվում է Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։ Այդ նպատակով նախարարները ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության մտադրության մասին հայտարարություն։

Փաստաթուղթը նախատեսում է Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ անցկացնելու, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի շուրջ անվտանգության ապահովման հնարավորությունների ուսումնասիրություն։

«Ես շատ ուրախ էի հանդիպել և համաձայնություն ձեռք բերել խորացնել Մեծ Բրիտանիա-Թուրքիա պաշտպանական հարաբերությունները։ Թուրքիան գտնվում է երեք մայրցամաքների խաչմերուկում, և նման գլոբալ անկայունության ժամանակ նրա ազդեցությունը չի կարելի թերագնահատել»,- ասել է բրիտանացի նախարարը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը