copy image url
Միտք 2 տարի առաջ - 13:53 23-11-2023

Ոստիկանությունն ամսական մի 100 գրամ «Մեթամֆետամին» է հայտնաբերում, բայց անարդյունք «մասկի-շոուներ» է կազմակերպում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պետական եկամուտների կոմիտեի ձեռնարկած օպերացիայի արդյունքում 10 կգ «Մեթամֆետամին» է հայտնաբերվել: Հաշվի առնելով այդ թմրանյութի բարձր հանրային վտանգավորությունը (այսօր այն ամենաշատ կյանքեր խորտակող թմրանյութն է), կարելի է պնդել, այս օպերացիան իրականացրած օպեր-լիազորներն ու մաքսավորները հարյուրավոր մարդկանց կյանքեր են փրկել:

Սա նաև կարևոր դիտանկյուն է՝ ոստիկանության աշխատանքի գնահատման համար, քանի որ վերջինս ամսական ընդամենը մի 100 գրամ «Մեթամֆետամին» է հայտնաբերում, բայց, իր անգործությունը (անկարողությունը) քաղորկելու համար ակումբներում անարդյունք «մասկի-շոուներ» է կազմակերպում ու ամսական մի քանի կիլոգրամ «Մարիխուաննա» (որի վտանգավորությունը համեմատելու չէ «Մեթամֆետամինի» հետ) հայտնաբերելով գլուխ գովում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի