Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:13 23-11-2023

Մեր քվեով եք էդ վլաստին, մեր տները չփորձեք քանդել. ձկնաբույծը՝ կառավարությանը

Փոխնախարարն առանց ամաչելու, երևի պատկերացում չունենալով մեր գործից ասում է՝ Հայաստանի եսից շատը խմելու ջուր չունի աղբյուրից, իսկ դուք ձուկ եք պահում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից ձկնաբույծներից մեկը։

«Ասում եմ՝ բնակչության 50 տոկոսը Երևանում է ապրում, Երևանը խմելու ջուր ունի, Երևանից դուրս ոչ մեկը խմելու ջուր չունի՞։ Ասում է՝ լավ, հլը մի րոպե, ոնց որ թե ոռոգման խնդիր ունենք։ Սա զակազ է, չգիտենք տարածաշրջանի որ երկրից՝ կամ Վրաստանից, կամ Թուրքիայից»,- ասաց նա՝ հավելելով․ «Էս մարդիկ երևի մտածում են վերևից ընկել ա վլաստը, մոռանում են, որ մեր՝ էս կանգնած ժողովրդի քվեով են իրենք էդ աթոռներին նստած։ Ու եթե նախարար են դնում, պետք է գոնե մի քիչ պատկերացում ունենա ոլորտից»։

Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից հավաքվել և բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ըստ նրանց՝ պատճառը երեկ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ