copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:10 10-10-2023

Եթե ձայների հաշվարկը 50-150 քվեով այլ կերպ բաշխվեր, իրադրությունը քաղաքական առումով կարող էր փոխվել․ Փաշինյան

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին և նորընտիր քաղաքապետի նշանակմանը՝ Փաշինյանը արձանագրեց, որ հաղթել է ժողովրդավարությունը:

«Բոլորս հասկանում ենք Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական նշանակությունը և կարևորությունը: Այս ընտրություններով ձայների բաշխվածությունը կարող էր էականորեն փոխվել. եթե ձայների հաշվարկը 50-150 քվեով այլ կերպ բաշխվեր, իրադրությունը քաղաքական առումով կարող էր փոխվել: Այս արդյունքը ի ցույց դրեց մեր անսասան հավատարմությունը 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքներին, ժողովրդի կամքի վերաբերյան անառարկելի և անքննարկելի արարքին: Բոլորին էլ պարզ է, որ ՀՀ-ում որևէ մակարդակում որևէ իշխանություն կարող է ձևավորվել միայն ու միայն իր ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Ընտրությունների արդյունքներով մենք տեսանք՝ ովքեր են, որ հեղափոխության արժեքների վրա են հիմնում իրենց քաղաքական գործունեությունը: Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքերը հայտնել «Հանրապետություն» կուսակցությանը, որն իր հետևողական քաղաքականության և հեղափոխության արժեքներին հավատարմության շնորհիվ կարողացավ էական թվով ձայներ հավաքել. մենք արդեն համատեղ Երևանի կառավարումը կանցկացնենք, ինչը, կարծում եմ, վատ չէ: Ուզում եմ նաև իմ հավատարմությունը հայտնել այն բոլոր ծրագրերին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հանրապետություն» կուսակցությունը նախընտրական շրջանում են ունեցել: Ընտրությունների քվեարկության արդյունքները մտածելու տեղիք են տալիս մեզ, սակայն այս փուլում ես չեմ ուզում, որ որևէ կերպ քննարկման առարկա դառնա ընտրողի որոշումը»:

Հարցին՝ արդյո՞ք առաջարկվել է 150 ձայն Երևանի կառավարումը ստանձնելու համար, վարչապետը հերքեց:

«Եղել է քվեարկություն, և հաշվվել են ընտրությունների արդյունքները, որի հետևանքով տեսել ենք, որ եթե 50-150 ձայն այլ կերպ բաշխվեր, այլ իրավիճակ կլիներ. կունենայինք 33 ձայն (հավանաբար մանդատ պիտի ասեր- խմբ․), այլ ոչ թե 32: Մեր կառավարման օրոք անգամ 1 ձայնը այլ տեղ չէր դրվի այս կամ այն կերպ իրադրությունը ի շահ մեզ դարձնելու համար: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին մեր հավատարմությունը այն արժեքներին,որոնց որդեգրումով մենք ստանձնել ենք ՀՀ կառավարումը՝ չնայած նախընտրական շրջանում հարձրացված այն աղմուկին, թե իշխանությունը պատրաստվում է կեղծել ընտրությունները կամ վարչական ռեսուրսներն է չարաշահում»,- իր խոսքում նշեց վարչապետ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը