copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:30 22-11-2023

Ամերիկյան զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներին

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ԱՄՆ ուժերը երկու հարված են հասցրել Իրանի կողմից աջակցվող ուժերին։ Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնը, հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան կործանիչները թիրախավորել են օպերատիվ կենտրոնները, որն օգտագործվում է Իրանի կողմից աջակցվող «Քաթայբ Հեզբոլլահ» զինյալ խմբավորման կողմից։

«Ամերիկայի Ձայն» հեռուստաալիքին տված հարցազրույցում պաշտպանության պաշտոնյան հայտնել է, որ «Քաթայիբ Հեզբոլլահ»-ի խմբավորման ուժերը ներկա են եղել երկու օբյեկտներում և աջակցել են Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաների վրա վերջին հարձակումներին։ Նշվում է,որ սա առաջին դեպքն էր, երբ բալիստիկ հրթիռ է արձակվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ուժերի դեմ՝ հոկտեմբերի 17-ին հարձակումների զարգացումնեից ի վեր, և առաջին անգամն էր, որ ամերիկյան ուժերը պատասխան հարված են հասցրել Իրաքում։

Այս հարձակման առնչությամբ Պենտագոնի տարածած հայտարարության համաձայն՝ բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի մի քանի զինվորներ թեթև վնասվածքներ են ստացել, բացի այդ, թեթև վնաս է հասցվել ենթակառուցվածքին։

ԱՄՆ-ի պաշտպանության երկու պաշտոնյաներ հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդել են, որ Իրանի կողմից աջակցվող անձինք 150 անգամ հարձակվել են ԱՄՆ-ի ուժերի վրա Իրաքում և Սիրիայում՝ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից ի վեր:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է