copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:05 22-11-2023

Ինչ քրեական վարույթի շրջանակներում են Արայիկ Հարությունյանի ներկայացուցչին կանչել հարցաքննության. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանին կանչել ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան հարցաքննել են ՀՀ քրեական օրենսգրքի 330 հոդվածի շրջանակներում (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը):

Armlur.am-ը գրել էր, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ, Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Տեղեկությունը փորձեցինք պարզել նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանից, որը հաստատեց տեղեկությունը։ Իսկ թե ինչ քրեական գործով են Բադասյանին կանչել հարցաքննության, պաշտպան Մարտիրոսյանը չցանկացավ մանրամասնել։

Մեզ հայտնի դարձավ, որ նա իր սոցիալական էջում հրապարակային խոսք է գրել, որը, ըստ իրավապահների, բռնության կոչ է, իսկ թե կոնկրետ որ գրառման համար են նրան տարել հարցաքննության, առայժմ չկարողացանք պարզել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր