copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:49 21-11-2023

Թուրքիայում ստեղծվել է սահմանային կառավարման գլխավոր վարչություն

Թուրքիայի միգրացիոն վարչությանը կից սահմանային կառավարման գլխավոր վարչություն է ստեղծվել: Գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ վարչությունն իրականացնելու է այն աշխատանքները, որոնք կապված կլինեն սահմանային կառավարման և անվտանգությանն ուղղված ներդրումների և ծրագրերի հետ:

Նման որոշման մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում:

Հավելենք, որ հիշյալ վարչությունը փոխարինելու է սահմանային կառավարման շրջանային վարչությանը:

Ամենից շատ դիտված