copy image url
Արտաքին Մամուլ 2 տարի առաջ - 20:30 21-11-2023

Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում. Die Zeit

Արևմտյան քաղաքական գործիչները պնդում են՝ Ռուսաստանը չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում, սակայն ի՞նչ կլինի, եթե դա տեղի ունենա:

Այս ամենին անդրադարձ է կատարել գերմանական Die Zeit պարբերականի կայքը, որտեղ հրապարակվել է գերմանացի ռազմական փորձագետների հոդվածը՝ «Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը հաղթի» թեմայով։ Հոդվածի հեղինակներն են Մյունխենի Բունդեսվերի համալսարանի պրոֆեսոր Կառլո Մասալան և Մյունխենի անվտանգության համաժողովի փորձագետ Նիկո Լանգեն։

Հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանի հաղթանակի պարագայում Ուկրաինան կարող է վերածվել անկայուն պետության։ Ներկայիս իրավիճակում Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են կռվել կանոնավոր բանակի կամ պարտիզանական խմբերի կազմում, իսկ Ռուսաստանը շարունակում է բռնությունները օկուպացված տարածքներում՝ իրականացնոլով սպանություններ, երեխաների առևանգումներ և խոշտանգումներ։

Ըստ Մասալանի և Լանգենի՝ Ռուսաստանի կողմից հարձակումների հնարավոր թիրախներ են համարվում Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, ինչպես Բալթյան երկրները։ Հոդվածի համաձայն՝ այս պատերազմում Ռուսաստանի հաղթանակն աղետալի հետևանքներ կունենար ոչ միայն Եվրոպայի, այլ բոլոր պետությունների համար։

Մասալան և Լանգեն կոչ են անում ավելացնել գերմանական օգնությունը և կարծում են, որ հարձակվելով Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է ոչնչացնել ամբողջ աշխարհը: Իսկ այս աշխարհը փրկելու համար Արևմուտքը պետք է կանխի հարձակումը՝ Ուկրաինայի հետ միասին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը