copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:49 21-11-2023

ՈՄԱ-ն շարունակում է «Գմբեթ-2»-ի տեղադրման աշխատանքները․ ՀԿ-ն հերքում է տարածել

ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ–ն հերքել է մամուլում այսօր հրապարակված «ՈՄԱ-ի առեղծվածի հետքերով. գումար են հավաքել ու ծրագիր չեն արել» վերտառությամբ հոդվածում տեղ գտած լուրերն այն մասին, թե իրենք գումար են հավաքել ու «Գմբեթ-2» ծրագիրը չեն իրականացրել։ Հերքումը ներկայացնում ենք ստորև․

«Մամուլում այսօր հրապարակված «ՈՄԱ-ի առեղծվածի հետքերով. գումար են հավաքել ու ծրագիր չեն արել» հոդվածում առկա վերնագիրը որևէ աղերս չունի իրականության հետ, ինչպես նաև վերնագիրը շինծու և մանիպուլյացնող է։

Թուրքիայի ջրաղացին անգիտակցաբար ջուր լցնող «Ժողովուրդ» օրաթերթի վերոնշյալ հոդվածում ոչ միայն աղավաղված է իրականությունը, այլև ՈՄԱ-ի մամուլի խոսնակի պատասխանն այն հարցին՝ արդյոք ճիշտ են այն ասեկոսեները, թե գումար են հավաքել ու «Գմբեթ-2» ծրագիրը չեն իրականացրել, ներկայացված է մանիպուլյացնող վերնագրից հետո։

Հարգելի' հայրենակիցներ, ՈՄԱ-ականներ, ազգ-բանակ գաղափարախոսության կրողներ և պայքարողներ, ՈՄԱ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը, իսկ «Գմբեթ-2»-ի տեղադրման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են` եղանակային պայմաններից ելնելով, այնինչ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են (կից` լուսանկարներ և տեսանյութ, լուսանկարներն արվել են տարբեր բնակավայրերում, 21.11.2023 թ.` ժամը 15:40-ին):

Խնդրում և պահանջում ենք զոհ չդառնալ թշնամու քարոզչությանը ոչ գիտակցաբար օգնող, մանիպուլյացնող, սադրող և մեզ խանգարող վերնագրերին, որոնք մեծ լսարան և շատ դիտումներ ապահովելու համար են արվում, քանզի այդ կերպ վնասում եք մեր հայրենիքի պաշտպանունակության բարձրացմանը, ձեր, ձեր ընտանիքի, երեխաների և մեր բոլորիս անվտանգության ապահովմանը:
Հ.Գ. Առաջիկա օրերին ՈՄԱ-ի էջում կհրապարակվեն ընթացիկ կադրեր տարբեր բնակավայրերում իրականացվող նախապատրաստական աշխատանքներից»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է