copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:18 21-11-2023

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 58 քաղաքացու

Նոյեմբերի 20-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սպիտակ քաղաքում, Հարթավան, Ամասիա, Ծաղկահովիտ գյուղերում, Սարավան-«Զանգեր», Թաթուլ-Հացաշեն, Մարալիկ-Պեմզաշեն, Ապարան-Քուչակ, Դիլիջան-Սևան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 58 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: