copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:00 20-11-2023

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Օսթինն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Կիև ժամանելու հանգամանքներին. «Ես ժամանել եմ Կիև ՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահի հետ և հայտնելու, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի դեմ»։

Պենտագոնի պաշտոնական կայքում նշվում է, որ այցի ընթացքում ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավարը Ուկրաինայի ղեկավարության հետ կքննարկի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հարցը։

Լրատվամիջոցների փոխանցամբ՝ Օսթինը Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ առցանց հանդիպում կանցկացնի՝ «Ռամշտայն» ձևաչափով, որին կմասնակցեն շուրջ 50 երկրների ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին