copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:25 05-03-2021

ՊԵՆՏԱԳՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՄՆ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր վրացի գործընկեր Ջուանշեր Բուրչուլաձեի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաև հայտարարել է Վրաստանի պաշտպանական կարողություններն ամրապնդելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին՝ ի պատասխան «Ռուսաստանի կողմից ցուցաբերած ագրեսիայի»: Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Երկու առաջնորդներն էլ համաձայնել են, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև անհրաժեշտ է պահպանել սերտ երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում, իսկ հետագա համագործակցությունը հիմնվելու է վերջին տարիների ձեռքբերումների վրա»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը