copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:30 19-11-2023

Ողջամիտ կասկածներ են առաջանում առ այն, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը ժամանակավոր` «ճամփորդական» պետություն էր

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզվում է, որ արցախցիների անձնագրերը «ճամփորդական են»:

Հիշեցնեմ, որ 1990-95թթ գործող ՀՀ Գերագույն խորհրդի թվով 11 պատգամավորներ Արցախից էին ընտրվել (Շուշիի ընտրատարածքն ազատ մնաց): Փաստորեն, վերջիններն ունեին «ճամփորդական» անձնագրեր: Եվ, այդ «ճամփորդական»անձնագրերով ՀՀ օրենսդիրներն օրենքներ էին ընդունում, որոշումներ կայացնում, ՀՀ Սահմանադրություն գրում: Ավելին` Հայաստանը «ճամփորդական» անձնագրով նախագահ(ներ) է ունեցել:

Եվ, եթե ՀՀ Գերագույն խորհրդում ու նախագահական նստավայրում «ճամփորդական» անձնագրերով անձինք մասնակցել են Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրմանը, ապա ողջամիտ կասկածներ են առաջանում առ այն, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը ժամանակավոր` «ճամփորդական» պետություն էր»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը