Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:00 18-11-2023

Մամայիս կարոտը շիրմաքարից էի առնում, հիմա դրանից էլ ենք զրկված. բռնի տեղահանված

Ստեփանակերտից բռնի տեղահանված Կարմեն Գրիգորյանը, նախքան Oragir.News-ի հետ զրույցը սկսելը, ցույց է տալիս մահացած հարազատների նկարները, որոնք իբրև թանկ հիշողություն խնամքով պահում է իր սենյակի մի անկյունում։ Ասում է՝ կիրակի օրերին էլ մոմ և խունկ է վառում... Ժպտում է, ասում է՝ սփոփանքի նման մի բան է դարձել։

64-ամյա կինը եղբոր հետ Գյումրիում է ապրում, դժգոհ չէ, բայց սիրտը, միտքը, հիշողություններն ու անցյալը Արցախում են, Ստեփանակերտի իրենց տանը, երբ կյանքը խաղաղ էր, ընտանիքում բացականեր չկային։

«Մամայիս կարոտը շիրմաքարից էի առնում, հիմա դրանից էլ ենք զրկված։ Թանկ հիշողություններս, անցյալս է մնացել Արցախում։ Հիմա անցյալով եմ ապրում, ներկան անորոշ է, ապագային էլ չեմ հավատում»,- պատմում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Տիկին Կարմենը հազարավոր արցախցիների նման շատ հարցեր ունի՝ այդ ինչպե՞ս եղավ, որ մեկ օրում կորցրեցին իրենց տունն ու հայրենիքը։ Կարմեն Գրիգորյանին շատ է տանջում միտքը՝ եթե Արցախը վաղուց հանձնված էր, ինչի՞ այսքան զոհեր տվեցինք, ինչի՞ էին ժողովրդին կապում Արցախին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ