copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:49 18-11-2023

ՆԳ նախարարին առաջարկում եմ ստեղծել Քյարթու արժեքների պաշտպանության գումարտակ. Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի ոստիկանության մշակութային անհանդուրժողականության ու անպատժելիության մասին այլևս գրում է աշխարհի ամենահայտնի լրատվամիջոցը` BBC-ն։

Երևանի ակումբներում մասկի-շոուները սովորական դարձնելու ու ուելսցի երկրպագուներին անտեղի ձերբակալելու վրա արժի չկանգնել ու անել ավելին։

Մասնավորապես, առաջարկում եմ ՆԳ նախարարին`
1. Պրոֆիլակտիկ զրույցներ վարել երկար մազերով տղամարդկանց ու կարճ մազերով կանանց հետ,
2. Սկսել զննել բոլոր այն մեքենաները, որոնք սև չեն,
3. Արգելել օտարերկրացիներից հանցագործության մասին հաղորդումների ընդունումը,
4. Խուզարկություններ անել բոլոր դավանանքի վայրերում` բացի Հայ Առաքելական Եկեղեցուց,
5. Ստեղծել Քյարթու արժեքների պաշտպանության գումարտակ,
6. Ներքին դիտում անել բոլոր այն աղջիկների ննջարաններում, որոնք ամուսնացած չեն, բայց կույս էլ չեն,
7. Թույլատրել երեխաների ծեծը` որպես դաստիարակչական ու պրոֆիլակտիկ միջոց։

Հ.Գ. Մի ծիծաղեք, ձեր համար սա կատակ է, ոմանց համար` երազանք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ