Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:47 18-11-2023

Պարույր Սևակի դիրքերում իրադրությունն այս պահին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ խոսնակ

Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 09:50-ի սահմաններում Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին Պարույր Սևակ գյուղի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ կրակոցներ չկան․ «Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»: