copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:08 18-11-2023

Զելենսկին պնդել է, որ ՌԴ-ն Ուկրաինան ապակայունացնելու արշավ է նախապատրաստում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է պառակտում սերմանել ուկրաինական հասարակության մեջ՝ երկրի ներսում «քաոս» ստեղծելով։ Այս մասին Զելենսկին ասել է Bloomberg-ին տված մեկնաբանությունումԼ

«Մեր հետախուզությունն ունի տեղեկատվություն, որը ստացվել է նաև մեր գործընկերներից»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նոր ապատեղեկատվության ծրագիրը կրում է «Մայդան 3» ծածկանունը՝ հղում կատարելով Կիևի կենտրոնական հրապարակին, որը 2004 և 2014 թվականներին ապստամբությունների կիզակետն էր: Այն որոշիչ դեր խաղաց ռուսամետ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալման գործում։

«Մայդանը նրանց համար հեղաշրջում է, ուստի գործողությունը պարզ է»,- ասել է Զելենսկին։

Նախագահը, ով հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից, ասել է, որ Ուկրաինան հակամարտության սառեցման չի համաձայնի։

Ամենից շատ դիտված