copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:23 04-05-2022

Սուրեն Պապիկյանը կարևորել է Վրաստանի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 4-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ավելի վաղ, իր վրացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման արդյունքները և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պամանավորվածությունները:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և կարևորել այդ գործընթացներում Վրաստանի դերակատարությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, ինչի շնորհիվ, մասնավորապես, անցյալ տարվա հունիսի 12-ին Հայաստան էր վերադարձել 15 հայ ռազմագերի:

Մայիսի 4-ին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում