copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:04 17-11-2023

Իսրայելը հայտնում է Գազայում ցամաքային գործողության նոր փուլի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը իր վերահսկողության տակ է վերցրել Գազա քաղաքի արևմտյան հատվածը և պատրաստվում է ցամաքային գործողության հաջորդ փուլին:

Ինչպես փոխանցում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ ՑԱԽԱԼ-ի 36-րդ զրահատանկային դիվիզիայի շտաբ կատարած այցի ժամանակ։

Միևնույն ժամանակ, Գալանտը նշել է, որ իսրայելցի զինվորականները «Աշ Շիֆա» հիվանդանոցի տարածքում հայտնաբերել են ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հրամանատարական կենտրոնը, ինչպես նաև զինյալների զենքի, զինամթերքի և հանդերձանքի պահեստը: Ավելին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ լուրջ ապացույցներ կան այն մասին, որ «Աշ Շիֆա» հիվանդանոցի տարածքում են գտնվել ահաբեկիչների կողմից պահվող պատանդների մի մասը:

«Դա պատճառներից մեկն է, որ մենք մտել ենք հիվանդանոցի տարածք»,- ընդգծել է Նեթանյահուն:

Սակայն ՀԱՄԱՍ-ն էլ իր հերթին բեմականացված է անվանել Իսրայելի հրապարակած կադրերը, որոնցում պատկերված է հիվանդանոցում հայտնաբերված զենքը: Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը նույնպես հերքել է այն մեղադրանքները, որ բուժհաստատություններն օգտագործվում են որպես զինյալների զենքի, զինամթերքի պահեստ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի