Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:50 16-11-2023

Թշնամուն հետ ենք շպրտել, սա իմ նվերն է քեզ․ արցախցի աղջկա ծննդյան օրը եղբայրը զոհվել է

«Նոյեմբերի 9-ին իմ ծննդյան օրն է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ զինադադարից րոպեներ առաջ, եղբայրս զանգեց ինձ ու ասաց, որ թշնամին հասել է Մարտունու մատույցներ և փորձել իր դրոշը դնել «Կարվին» կոչվող տեղամասում։ «Վեհա՛ն, ես ու ընկերներս հետ ենք շպրտել թշնամուն, ու սա իմ նվերն է քեզ՝ ծննդյանդ տարեդարձին․․․ քեզ ամենալավն ու բարին եմ մաղթում․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Վեհանուշ Հովսեփյանը։

Դա եղավ Վեհանուշի և եղբոր վերջին խոսակցությունը․․․ Վեհանուշի ընդհատված կյանքը կրկին իմաստավորվեց եղբոր մահից 1 տարի անց, երբ որոշեց, որ պիտի ընտանիք կազմի, իսկ երբ, իմացավ, որ բալիկի է սպասում՝ աշխարհի ամենաերջանիկն էր․

«Ինչ իմանայի, որ բալիկս լույս աշխարհ կգա ռումբերի ու պայթյունների ձայների ներքո։ Քանի որ գնալով իրավիճակն անկառավարելի էր դառնում, բժիշկների որոշմամբ կատարվեց կեսարյան հատում։ Ծնվեց ինձ կյանք տվողը՝ իր ձայնով խլացնելով ռումբերի ու պայթյունների ձայները․․․ Ես մի պահ ամեն ինչ մոռացա․․․ Ես մայր էի, ով պատասխանատու էր ոչ թե իր կյանքի, այլև՝ իրեն կյանք տվողի համար․․․»,- ասում է Վեհանուշը։

Մանրամասները՝ տեսանյությում

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում