copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 16:45 15-11-2023

Հայաստանը յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը. Էրդողանը կրկին հոխորտում է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը և նստել իր տեղը»։ Թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։

Թուրքիայի առաջնորդն իր խոսքում զուգահեռներ է անցկացրել Ղարաբաղյան, ինչպես նաև Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմների միջև։ Նա պնդել է, թե, իբր Հայաստանը երկար տարիներ «երազում էր իրենց տարածքների մասին»։

«Եթե ​​ցանկացած ոլորտում՝ քաղաքականությամբ, տնտեսությամբ, սոցիալական կառուցվածքով, ռազմական հզորությամբ ու անվտանգությամբ հզոր չլինեինք, ապա մեզ թույլ չէին տա ապրել այս հողերում։ Ահա դուք նույնպես տեսնում եք։ Այն շրջանակները, որոնք չարամտություն ունեն մեր հայրենիքի նկատմամբ, ինչ-որ կերպ բացահայտում են իրենց՝ որքան էլ ուշադիր գործեն։ Հայաստանը տարիներ շարունակ մեր երկրի տարածքի մասին անիրականանալի երազանքներ էր հետապնդում։ Ղարաբաղյան պատերազմում նա իր դասը ստացավ և նստեց իր տեղը»,- հոխորտացել է նա։

Էրդողանը միևնույն ժամանակ Իսրայելին անվանել է ահաբեկչական պետություն, որն Գազայի և քաղաքի բնակիչների լիակատար ոչնչացման ռազմավարություն է իրականացնում։ «Ես բացահայտ հայտարարում եմ, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կչոչ է արել հայտնել իր երկրի միջուկային զինանոցի մասին։ Նա վերահաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի անդամները ազատարարարներ են, ովքեր պաշտպանում են իրենց հայրենիքը։

«Մենք քայլեր կձեռնարկենք, որպեսզի երաշխավորենք, որ իսրայելական քաղաքական և ռազմական առաջնորդները կկանգնեն միջազգային դատարանների առջև»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը