Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 15-11-2023

Ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկը» պետբյուջեի նախագծում արտացոլված չէ

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է 2024-ի պետական բյուջեի նախագիծը: ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց վերջերս քննարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որը բյուջեում արտացոլված չէ. «Դուք խոսեցիք պետական նշանակության ճանապարհների կառուցման մասին, ես կուզեի որպես անվտանգության ապահովման հերթական պրոյեկտ՝ ապաշրջափակումը ներկայացնեիք բյուջեում եւ ասեիք, թե ինչ ծրագրեր է նախատեսում կառավարությունը գալիք տարվա շրջանակներում»:

Ի պատասխան Վահե Հովհաննիսյանը նշեց, որ բավականին միջոցներ են նախատեսված բյուջեում ենթակառուցվածքների զարգացման համար, բյուջեում արտացոլված են այն ծրագրերը ու կոնկրետ աշխատանքները, որոնք պլանավորված են իրականացնել 2024-ին։

Նախարարի խոսքով, «Խաղաղության խաչմերուկը» իրականություն պետք է դառնա ոչ միայն Հայաստանի գործողությունների հետևանքով, նաև տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։

«Երբ որ նման համաձայնություն ձեռք բերվի և այս գաղափարն իր հունով առաջ գնա, համապատասխան փուլերում, նաև նշեցի, որ ունենք պահուստային ֆոնդ, կապիտալ ծախսերի գծով չբաշխված գումարներ կան, կունենանք բավարար միջոցներ այդ ծրագրի ենթակառուցվածքները ապահովելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին