Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:58 15-11-2023

Պարտք- ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջին կկազմի 48,4 տոկոս․ Վահե Հովհաննիսյան

Չհաշված ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսվելիք միջոցները՝ մենք կունենանք աննախադեպ՝ 94 միլիարդ դրամի մակարդակի պահուստային ֆոնդ: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեն ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Սա բավարար կլինի ապահովելու հիմնական ռիսկերի կառավարումը և ապահովելու բոլոր ծախսային պարտավորությունների կատարումը և ծրագրերի իրականացումը նույնիսկ լուրջ ցնցումների դեպքում»,- ընդգծեց նախարարը:

Բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 միլիարդ դրամ կամ համախառն ներքին արդյունքի 3,2 տոկոսը, որի հետևանքով պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջին կկազմի 48,4 տոկոս:

«Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռում պահպանել ՀՀ Կառավարության վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, ինչպես նաև բյուջեից պարտքի դիմաց վճարվող տոկոսավճարների կառավարելի և զարգացման համար անհրաժեշտ ծախսերը դուրս չմղող մակարդակ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ հայկական դրամով արտահայտված պարտքի կշիռը ՀՀ Կառավարության հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակի կայուն բարելավումը 2024-ին՝ կազմելով շուրջ 44 տոկոս, որը էապես կմեղմի պարտքի զգայունությունը՝ արտարժույթի փոխարժեքի հնարավոր տատանումների նկատմամբ:

«Այս տեսանկյունից կարևոր է նշել մեր կողմից վերջին շրջանում մեկնարկած կարևոր պարտքային գործառնություններից մեկը՝ 2025 թվականին մարման ենթակա համեմատաբար բարձր տոկոսադրույքով արտարժույթով եվրոբոնդի մասնակի հետգնումը, որը էական ազդեցություն կունենա ինչպես փոխարժեքի, այնպես էլ վերաֆինանսավորման ռիսկերի վրա»,- ասաց նախարարը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել