copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:39 14-11-2023

Չեխովի փողոցի շենքերից մեկի տանիքի հրդեհի պատճառով տարհանվել է 23 բնակիչ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 14-ին, ժամը 12:42-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չեխովի փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի տանիքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, մեկ ավտոսանդուղք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:22-ին, մարվել՝ 13։40-ին։ Տանիքում այրվել են կենցաղային իրեր և աղբ։ Տարհանվել է 23 բնակիչ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում