Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:45 13-11-2023

Ներքին գործերի նախարարի տեղակալը աշխատանքային այցով Էստոնիայում էր

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-10-ն աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էր՝ Հայաստանում ՆԳՆ միասնական կրթահամալիրի և միասնական կառավարման/զանգերի կենտրոնի ձևավորման փուլում էստոնական փորձի ուսումնասիրման նպատակով։ Հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում փոխնախարար Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի Ներքին գործերի նախարարության իր պաշտոնակցին՝ Թարմո Միլիթսին։ Կողմերը քննարկել են երկու երկրների Ներքին գործերի նախարարությունների գործունեությանն առնչվող հարցեր։ Թարմո Միլիթսը բարձր է գնահատել Հայաստանի Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում առաջադեմ լուծումների տեղայնացումը։

Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Էստոնիայի ՆԳՆ կրթահամալիրի ղեկավարության, 112 կառավարման միասնական կենտրոնի ղեկավարության հետ, ինչպես նաև իրականացվել են շրջայցեր։

Դիտարկվել են ՆԳՆ կադրերի պատրաստման, վերապատրաստման մոդելային լուծումները, հանրապետական մակարդակով գործող մեկ միասնական կառավարման/զանգերի կենտրոնի լուծումները, որոնք թույլ են տալիս ՆԳՆ-ի կողմից ապահովել քաղաքացիների սպասարկման բարձր որակն ու օպերատիվությունը։ Այսպիսի կենտրոնի միջոցով մեկ միասնական հեռախոսահամարով հնարավոր է դառնում կազմակերպել ոստիկանական, փրկարարական, շտապօգնության կանչերի սպասարկումը։

Սարգսյանը հանդիպել է նաև Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների, ներքին գործերի բնագավառում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Հայկական պատվիրակության կազմում է եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ/INL) ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին, փոփոխությունների կառավարման գծով էստոնացի փորձագետ Լաուրի Թաբուրը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին