copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:55 13-11-2023

Արցախցիները վարորդական իրավունք կարող են ստանալ միայն ՀՀ-ում հաշվառվելու դեպքում

Ֆեյսբուքյան օգտատեր Արշալույս Վանյանն իր էջում գրել է․«Ղարաբաղի մարդիկ իրավունք չունեն ՀՀ-ում որևէ գործարք անելու» վարորդական իրավունքի թեստից մասնակցելուց առաջ ինձ սենց բան ասեցին ու չթողեցին հանձնեմ»։

Հարցը պարզելու համար Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ Ներքին գործերի նախարարություն, որտեղից պատասխանեցին՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության հումանիտար կենտրոնում փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև այս հարցերին։

Պարզվում է՝ միայն Հայաստանում իրենց բնակության վայրում գրանցված արցախցիներն իրավունք կունենան ձեռք բերել վարորդական իրավունք, հաշվառել տրանսպորտային միջոցները և այլն։

«Առաջիկա օրերին մեր հայրենակիցները հնարավորություն կունենան հաշվառվել ՀՀ բնակչության ռեգիստրում, ինչը հնարավորություն կտա նրանց օգտվել ավելի լավ գործարքներից։ Օրինակ՝ հաշվառել իրենց տրանսպորտային միջոցները կամ ստանալ վարորդական վկայական»,-ասել էր փոխնախարարը։

Նա նաև նշել էր, որ արցախցիների կողմից բազմաթիվ ահազանգեր են եղել, ըստ որի նրանք չեն կարողանում սեփականության իրավունքի, տրանսպորտային միջոցի գրանցում իրականացնել, հաշվառել տվյալ տրանսպորտային միջոցը կամ փոխել իրենց վարորդական վկայականը կամ նոր վկայական ձեռք բերել, կամ առքուվաճառքի պայմանագիր կնքել․

«Այս հարցերի հիմքում ընկած էր հենց կարգավիճակի հստակեցման հարցը, որովհետև պետք է հասկանալ, թե որ սուբյեկտն է իրավահարաբերությունների մեջ մտնում և ժամանակավոր կարգավիճակի հստակեցման ուժով այլևս մեր հայրենակիցները կարող են տարբեր գործարքների մեջ մտնել և ստանակ թե՛ վարորդական վկայական, թե՛ գրացել իրենց սեփականույթանը իրավունքը, հաշվառել իրենց սեփականությունը։ Մեր հայրենակիցներից ընդամները կպահանջվի մոտենալ ցանկացած անձնագրային ծառայություն և իրականացնել հաշվառման հասցեի փոփոխություն։ Սա նշանակում է, որ մոտենալով բնակության վայրին ամենամոտը գտնվող անձնագրային ծառայություն մեր քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն, որպեսզի իրենց հաշվառման հասցեն փոխվի ՀՀ որևէ հաշվառման հասցեով։ Հաշվառման պրոցեսը շատ ավելի կարևոր է, որովհետև շատ ու շատ գործարքներ թե՛ ՀՀ քաղաքացիների համար, թե՛ առհասարակ մեր հայրենակիցների, թե՛ ՀՀ-ում գտնվող մնացած անձանց համար կապված են հենց ՀՀ-ում հաշվառման հասցե ունենալու հետ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին