copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 23:39 11-11-2023

Տեղյա՞կ էին ՀԷԿ-երի տերերը սպասվող 44-օրյա պատերազմի մասին, որ օտարել էին դրանք պետությանը․ Սերգեյ Ամիրյան

Արցախի նախագահի թեկնածու, գործարար և գյուղատնտես Սերգեյ Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թալանածը ետ բերելու առումով արցախցիների պահանջը միանշանակ տեղին է ու արդար։ Սակայն, Տիգրան Պետրոսյանի միջոցով իշխանությունների հրապարակած ցանկն իրենց հերթական աճպարարությունն է։

Խոսքը 70 միլիարդի մասին չէ։ Այնտեղ չես գտնի հիմնադրամի միջոցով հէկ-եր կառուցած 40 սրիկաներից գեթ մեկի անունը, ինչպես նաև նախկին երեք նախագահների մերձավորների ու 2020 թ․ պատերազմից հետո միլիարդավոր փոխառություններ ստացած՝ Արցախը կործանած վիժվածքների անունները։

Այստեղ ՀՀ իրավապահները մեծ աշխատանք ունեն անելու, քանի որ վնաս է հասցվել ՀՀ շահերին։ Դրանով կարող ենք բացառել նաև հարցերը փողոցում լուծելու տարբերակը։

Վստահ եմ, որ իրենց ձեռքի տակ են հայտնվել մեր հայրենակիցների կողմից տարբեր ճանապարհներով ՀՀ հասցված էլեկտրոնային կրիչներ (որոնք իշխանություննեը կարծում էին, թե ոչնչացված են) և այլ ապացույցներ, որոնք սահմանված են քրեական դատավարության օրենսգրքով։ Պետք է նաև պարզել՝ տեղյա՞կ էին արդյոք հէկ-երի տերերը սպասվող 44-օրյա պատերազմի մասին, որ մինչ պատերազմը սկսելը օտարել էին դրանք պետությանը։

Իսկ, թե իրենց պատկերացմամբ, այս ամենի հետքերը ջնջելու համար ինչ գործողություններ տեղի ունեցան, որոնց արդյունքում հայաթափվեց ու Ադրբեջանին հանձնվեց Արցախը՝ կխոսեմ երկու օրից»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում