Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:05 11-11-2023

Առնետները գիշերը մտնում են մեքենաների շարժիչների մեջ. Նոր Նորքի բնակիչն ահազանգում է

«Արդեն 2 շաբաթից ավելի է մեր շենքի մուտքի մոտ, առնետները բազմանում են։ Ամեն առավոտ մեքենայի շարժիչը գործի դնելուց հետո մեքենայի տակից փախնում են»,- այս մասին Oragir.News-ին ասաց Նոր Նորքի Մոլդովական 50/1 շենքի բնակիչը։

Նա պատմեց, որ մի քանի օր առաջ առավոտյան մեքենայի շարժիչը ստուգելու ժամանակ տեսել է հացի փշուրներ, հասկացել է, որ առնետները մտել են մեքենայի այդ հատվածը։

«Կապոտը բացեցի, տեսա կռիսները մեջը հաց են կերել»,- ասաց բնակիչը։

Նրա խոսքով՝ համատիրությունից եկել, դեղ են լցրել մուտքում, նկուղում և շենքի տարածքում, սակայն առնետներն այնքան շատ են, որ հույս չունեն, որ դրանք շուտ կվերանան։

«Երեխաներին վախենում ենք դուրս ուղարկել, կռիսներն այնքան մեծ են, որ հնարավոր է նաև կծեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ