copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:23 11-11-2023

Էրդողանը քննադատել է Գազայի հարցում Արևմուտքի դիրքորոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ Իսրայելին աջակցող արևմտյան երկրների դիրքորոշումը վախկոտության և անազնվության դրսեւորում է։

«Երբ Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակման հետևանքով զոհվեց մոտ 20 մարդ, համաշխարհային առաջնորդները երթ կազմակերպեցին Փարիզում, իսկ այժմ Գազայում զոհվեց մոտ 20 հազար մարդ, բայց ոչ ոք բառ անգամ չարտասանեց։

Դա ոչ միայն նրանց անկարողությունն է, այլև միևնույն ժամանակ վախն է ու խղճի բացակայությունը»:

Նա քննադատել է արևմտյան երկրներին, որոնք Իսրայելին հրադադարի կոչ չեն անում Գազայի հատվածում տեղի ունեցած ավերածությունների ֆոնին ՝ նրանց դիրքորոշումն անվանելով «վախկոտ», իսկ լռությունը՝ «ամոթալի:

Էրդողանը նաև խոսել է Գազայի վերականգնման հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտության մասին:

«Մենք կարծում ենք, որ Գազայի հատվածի վերականգնման հիմնադրամը պետք է ստեղծվի ԻՀԿ-ի շրջանակներում:

Մենք ցանկանում ենք հայտարարել, որ պատրաստ ենք ցանկացած աջակցության»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի